Կարևոր

Կոնյակի հրդեհը մեկուսացվել է

Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատարում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում են ԱԻՆ-ից: Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վրացական հեռուստաընկերությանը հայտնել էր, որ Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատարը այրվում է։

Բեռի սեփականատիրոջ ինքնությունը դեռ հայտնի չէ։ Հրդեհը բռնկվել է այն պահին, երբ բեռնատարը գտնվել է «Ռուիս» թունելում՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառը փոխադրամիջոցի անսարքությունն է։ Գորիի շրջանի հրշեջ ծառայության պետը տեղեկացրել է, որ թունելում անջատվել է էներգամատակարարումն ու աշխատում են հրշեջ-փրկարարները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ցուցադրել ավելի
Back to top button