Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ Հայասռանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button