Քաղաքական

«Առաքելության» առաջարկին դեռ չեն արձագանքել

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Առաքելություն» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերին ներկայացրած համագործակցության առաջարկը դեռևս անարձագանք է մնացել, լրագրողներին այսօր հայտնեց «Առաքելության» ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող,  կուսակցության քաղաքական խորհրդի անդամ  Մանուկ Սուքիասյանը:

Նա կարևորեց գալիք ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը` նախընտրական, ընտրական և հետընտրական միասնական գործողությունները կարգավորող շտաբի ջանքերով:

Ցուցադրել ավելի
Back to top button