ԿարևորՀասարակություն

12 քայլով առաջ.Հայաստանը բարելավել է դիրքերը՝ Համաշխարհային ցանցային պատրաստվածության վարկանիշով

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Համաշխարհային ցանցային պատրաստվածության վարկանիշով 12 կետով Հայաստանը բարելավել է իր դիրքերը` 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը»,- կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ չնայած այս բնագավառում  մեր երկիրը 12 քայլով  առաջ է գնացել, սակայն դեռ լուրջ անելիքներ կան, քանի որ տարածաշրջանում մրցակցային առումով հետ են մնում Վրաստանից ու Ադրբեջանից և 82-րդ տեղը մեզ չի կարող բավարարել: Տիգրան Սարգսյանն ասել է, որ դատաիրավական համակարգի ցուցիչով Հայաստանը 130-րդ տեղում է, իրավական համակարգի անկախությամբ՝ 10-րդ, տեղական մրցակցության ինտենսիվության տեսակետից՝ 30-րդ: Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ ընդգծում է խնդիրը, քանի որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում գերակա ուղղություն է հայտարարված:

Ցուցադրել ավելի
Back to top button