ԿարևորՀասարակություն

Օմբուդսմենը պարազաբանումներ է խնդրել ոստիկանապետից՝ ապրիլի 9-ի իրադարձությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանապետից պարզաբանում է խնդրել ապրիլի 9-ին ոստիկանության տարբեր բաժանմունքներ մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ : Օմբուդսմենի գրասնեյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ  ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ և տեղեկացել, որ  Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 5, իսկ Արաբկիրի բաժին՝ 16 քաղաքացի:

Նկատի ունենալով 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձևավորված հասարակական հնչեղության հանգամանքը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մա­սին» ՀՀ օ­րեն­քի դրույթներով` օմբուդսմենը ոստիկանապետին խնդրում է պարզաբանումներ ներկայացնել այդ անձանց, այդ թվում՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:

«Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև հայտնել, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել է այլոց ազատ տեղաշարժման իրավունքը»,-ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Պատասխանն ակնկալվում է ստանալ եռօրյա ժամկետում:

Ցուցադրել ավելի
Back to top button