ԿարևորՏնտեսական

Օբաման առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 38 տոկոսով

ԱՄՆ վարչակազմը հրապարակված 2014 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկում է կրճատել Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը 38 տոկոսով, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Կոնգրեսի կողմից հավանություն ստանալու դեպքում, դա կլինի Հայաստանին տրվելիք ամենաքիչ օգնությունը սկսած 1988թ. երկրաշարժից:

Անցած տարի որպես տնտեսական օգնություն հատկացվել է 40 մլն դոլար, իսկ այժմ վարչակազմն առաջարկում է օգնության ծավալը հասցնել 24 մլն 719 հազար դոլարի: Սպիտակ տունը, սակայն, պահպանել է ռազմական օգնության պարիտետը` Հայաստանի եւ Ադրբեջանի համար առաջարկելով 2,7-ական մլն դոլար, եւ ռազմական կրթության ու պատրաստության համար` 600 հազարական դոլար: Վարչակազմի բյուջեում տվյալներ չկան Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին, թեեւ վերջին մի քանի տարիներին USAID-ն 2 մլն դոլար է հատկացրել այդ նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button