ԿարևորՔաղաքական

Հրայր Թովմասյան.«Ոստիկանության գործողությունները հարիր են իրավական պետությանը»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/04/110413hrayr.mp3

«Երեկ չէ առաջին օրը  Երևանում տեղի ունեցած միջադեպերը կամ իրադարձությունները, եկան կրկին հաստատելու, որ ՀՀ-ում վերջին հինգ տարիների ընթացքում շատ բան է փոխվել»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովասյանը՝ հստակեցնելով. «Շատ բանի հետ միասին փոխվել է մեր  ոստիկանության որակը: Քաղաքական համակարգում հանդուժողականության էլեմենտներն են նաև ավելացել»:

Թովմասյանը նկատել է, որ ոստիկանները  ձեռնարկել են  միջոցառումներ, որոնք հարիր են  իրավական պետությանը:

«Այն գործողությունները, որ մենք տեսանք, հենց ոստիկանապետի կողմից ձեռնարկված, սա իր պետությունը սիրող,  իր ժողովրդին նվիրված ոստիկանության գործունեություն է, առաջին պլան մղող մարդու գործողություն էր, որը ոչ թե իր կաբինետում նաստած էր, այլ հենց այնտեղ էր, որտեղի բախման վտանգ կար, որովհետև դու պետք է այդ շիկացած մթնոլորտը զգաս, օդը պիտի շնչես, որից հետո դու նոր կարևող ես որոշակի որոշումներ ընդունես: Երբ որ չեղան բախումներ, այն , ինչը որոշ մարդիկ, որոշ ուժեր ցանկանում էին,որ լինի, դա հենց մեր ոստիկանության, մյուս կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի մարդու տեսակի արդյունքն է, որ մենք խուսափեցինք այդ բախումներից: Այլընտրանքային երդմնակալությունը քաղաքական պրոցես է: Մարդն այդպես է գտնում քաղաքական իր պայքարի ճանապարհն, այդպես է իրականացնում: Իրավական որևէ գնահատական, բնականաբար, սա չի կարող ունենալ: Քաղաքական պրոցեսներ են, մի քիչ ոչ դուրեկան, մի քիչ շատ արագ փոփոխվող: Բոլորս սպասում էին, հաղթեց, հերոսացնեն, պարտվեց, ասեին, «զատ չէր» սա ինձ համար ընդունելի տարբերակ չէ»:

Անդրադառնալով  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին, արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ «բոլոր այն դեպքերում, երբ որ գործ ունենք նախաքննության կամ դատական պրոցեսների հետ, ձեռնպահ եմ մնում որոշակի գնահատականներ տալուց»:

Ցուցադրել ավելի
Back to top button