Միջազգային

Բաքուն իջեցնում է ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, պատճառն առաջիկա ընտրություններն են

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը պետք է իջեցվի.այս երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ասել է, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը նախագծային-կոորդինացիոն մակարդակի նվազեցնելու վերաբերյալ իրենց պահանջը ճիշտ քայլ է:
«ԵԱՀԿ յուրաքանչյուր անդամ երկիր ունի  իրավունքներ եւ կարող է որոշում ընդունել կազմակերպության ներկայացուցչության կարգավիճակի մասին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Միաժամանակ՝ որոշում է ընդունվել ԵԱՀԿ մշտական խորհրդում ստեղծել փորձագիտական խումբ, որն էլ պետք է վերջնական որոշում կայացնի:
Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի իջեցման որոշումը, ըստ փորձագետների, կապված է Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների հետ. այս երկրի իշխանությունները ցանկանում են ԵԱՀԿ-ին զրկել ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button