Սպորտ

Անգլիական ֆուտբոլում ներդրվում է գոլերի որոշման ավտոմատ համակարգ

Անգլիական ֆուտբոլի պրեմիեր- լիգայի խաղերում հաջորդ խաղաշրջանից կներդրվեն գոլերի որոշման ավտոմատ համակարգ։

Բի Բի Սի- ն հաղորդում է, որ հիմք է ընդունվել Hawk-Eye տեխնոլոգիան, որն արդեն օգտագործվում է թենիսում եւ կրիկետում։ Համակարգը բաղկացած է մի քանի տեսախցիկներից, որոնք համակարգչին են փոխանցում տվյալները՝ մշակելու համար։

Հաղորդվում է, որ այս համակարգը կփորձարկվի օգոստոսին Անգլիայի սուպերգավաթի խաղերի բացման ժամանակ։

Ֆուտբոլային ակումբների ղեկավարների շրջանում արդեն վաղուց էր քննարկվում գոլերի որոշման ավտոմատ համակարգի ներդրման հարցը՝ հաշվի առնելով մրցավարական վիճարկելի բազմաթիվ որոշումները։

Ցուցադրել ավելի
Back to top button