ԿարևորՀասարակություն

Օմբուդսմենը ոստկանության գործողություններում որոշակի անհամաչափություն է նկատել

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Երկուշաբթի քննարկումն ընդհատվել էր Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ: Պատգամավորներն այսօր շարունակել են նույն կետից, սակայն Կարեն Անդրեասյանի ներկայությունը խորհրդարանում  և մարդու իրավուքների պաշտպանության վիճակի մասին միանգամից երկու զեկույցների քննարկումը  հարմար առիթ են դարձել երեկվա իրադարձություններին անդրադառնալու համար։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ոստիկանության գործողությունները երեկ  իրավաչափ չէին : Պատգամավորի ելույթն էլ, ըստ ԱԺ նախագահի, քննարկվող թեմայի հետ կապ չուներ: 

«Մեծ կապ ունի: Շատ եմ ցավում, որ դուք այդ կապը չեք նկատում: 2008 թ. ընտրությունները հետևանքները դեռ չենք հայտարարել, և երեկվա իրադարձությունները նաև դրա հետևանքն են»:

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը նույնպես կարծում էր, որ թեև քննարկման թեման օմբուդսմենի 2011-ի ու 2012-ի զեկույցներն են, բայց չի կարող անդրադարձ չլինել երեկվա իրադարձություններին: Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝  այդ իրադարձությունների որոշ դրվագներում ակնհայտ էին ոստիկանության ոչ համաչափ գործողությունները, միևնույն ժամանակ կար նաև առաջընթաց համանման իրավիճակներում ոստիկանության նախկին ու ներկա վարքագիծը համեմատելիս:
«Մենք համոզվեցինք, որ ճիշտ էր դաշնակցությունը , երբ ասում էր , որ երկրում ստեղծված իրավիճակի ելքը ընդդիմություն-իշխանություն միասնակն օրակարգն է»,- եզրակացրեց նա։

Կարեն Անդրեասյանը անդրադարձավ երեկվա իրադարձություններին:  Ասաց, որ երեկ ողջ օրվա ընթացքում պաշտպանի արագ արձագանքման խմբերը եղել են  տեղերում, որևէ միջադեպ բաց չեն թողել, ունեն կուտակված բավականաչափ ինֆորմացիա, առայժմ կարող են տեղի ունեցածի մասին խոսել նախնական և ընդհանրական գնահատականներով:

«Մենք մտահոգված ենք առանձին միջադեպերով ոստիկանության գործողություններից , արդեն իսկ տեսնում ենք որոշակի անհամաչափության դեպքեր, բայց թե որ կոնկրետ դեպքերում են, մենք դա կարող ենք  հրապարակել ու գնահատական տալ վարույթը իրակնացնելու հետո միայն»:

Պաշտպանի կողմից այժմ գրություններ են ուղարկվում պետական կառույցներին, այս դեպքում ՝ ոստիկանությանը: Այս կողմի պարզաբանումից  հետո միայն պաշտպանը տեղի ունեցածի վերաբերյալ վերջնական գնահատականներ կտա: Պաշտպանի գրասենյակը նաև դրական  միտումներ է արձանագրել:

«Հատկապես ոստիկանապետի աշխատանքն եմ  դրական գնահատում. Տեղի ունեցավ այնպիսի համագործակցություն ու աշխատանք ընդդիմադիր գործիչների հետ, որի արդյունքում հնարավոր եղավ խուսափել զանգվածային բախումներից ու արյունալի իրավիճակներից: Բայց այս դրականը չի կարող փակել այն առանձին իրավիճակների հարցը, որոնց մասին կլինեն հատուկ գնահատականներ»:

Ինչ վերչաբերում է զեկույցներին, ապա դրանք խորհրդարանում բավական բովանդակային քննարկման արժանացան: Բազմաթիվ ելույթների հիմնական հարցադրումն այն էր, թե ոքանով է պաշտանի տարեկան զեկույցներն  իրապես արտացոլում երկրում մարդու իրավուքների պաշտօանության իրական վիճակը և որն է դրանց ազդեցությունը:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն օրինակ 2011-ի զեկույցում չէր գտել որևէ անդրադարձ  2011-ին ձերբակալված և մինչ այժմ անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի գործին, և եթե չկա անդրադարձ, որեմն զեկույցը, ըստ Արամ Մանուկյանի, զեկույց չէ:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին էլ զեկույցների ներկայացման կառուցվածքը չի գոհացնում: Օմբուդսմենը , հիշեցնեմ, վերջին երկու զեկույցները ներկայացվնում է նույն ձևափով. անդրադառնում է գրեթե բոլոր պետական կառույցների գործունեությանը և նշում է այն համակարգային խնդիրները, որոնք նկատել է գերատեսչություններից յուրաքանչյուրում: Ձևաչաձի առումով Էդմոն Մարուքյանն այլ առաջարկ ուներ:

«Ես առաջարկում էի, որ զեկույցը կազմվեր ըստ իրավունքների՝ խոսքի ազատություն, խղճի և դավանանքի ազատություն, դատապարտյալների իրավուքներ: Իսկ այս կառուցվածքով, ինձ համար օրինակ այնքան էլ պարզ չէ, թե ինչ վիճակում է, օրինակ, խոսքի ազատությունը»:

Կոնկրետ խոսքի ազատության առումով օմբուդսմենը 2012-ին 2011-ի համեմատ առաջընթաց է արձանագրում: Իսկ ինչ վերաբերում է կառուցվածքի մասին գնահատականին, ապա  նշում է, որ քննարկման առարկա պետք է դառնան այն համակարգային խնդիրները, որոնք բարձրացվել են զեկույցի միջոցով:

Ի դեպ, 2012-ի  զեկույցը 148 համակարգային խնդիր է բացահայտում: 2011-ի համեմատությամբ այս թիվն ավելացել է, բայց  խնդիրները, ըստ օմբուդսմենի, փոխվել են  որակապես։
Պաշտպանը 2011-ի համեմատությամբ 2012-ին առաջընթաց է արձանագրում հատկապես խոսքի  և հավաքների ազատության ոլորտում: Իսկ ամենալուրջ հիմնախնդիրները օմբուդսմենը  շարունակում է տեսնել արդարադատության ոլորտում և սոցիալ-տնտեսական իրավիճակում: Նրա ամփոփմամբ՝ ՀՀ քաղաքացին այսօր հացի ու արդարության պակաս ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button