ԿարևորՔաղաքական

Ժողովուրդը շրջել է Երեւանի բլոկադայի ենթարկված փողոցներով, Ստյոպա Սաֆարյանը երեկվա մասին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Արձագանքելով այն կարծիքներին, որ երեկ վերջին պահին հասարակությունն է ուղղորդել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ոչ թե հակառակը եւ, որ գործընթացները դուրս են եկել Րաֆֆի Հովհաննիսյանի վերահսկողությունից, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշեց, թե նման կարծիքներ ասողները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել։
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` ապրիլի 9- ի համար նախատեսված է եղել երդմնակալություն, որը տոնի նման մի բան էր, պետք է լինեին մշակութային միջոցառումներ, հանրահավաք, ապա` երթ:
Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ տեղի է ունեցել նախատեսված ծրագրի փոփոխություն, երբ հավաքվածները պահանջել են երթ անցկացնել։
«Ժողովրդի մի հատված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փորձեց շրջել Երեւանի բլոկադայի ենթարկված փողոցներում»,- ասաց նա։

 

Ցուցադրել ավելի
Back to top button