ԿարևորՏնտեսական

«Արմավիայի» սնանկացումն ու հայկական քաղավիացիայի խնդիրները

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Արմավիայի» սնանկացման երկու պատճառները մենեջմենթն ոկ մենաշնորհային դիրքն է համարում ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ Ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար նա առաջարկում է վերադառնալ պատմությանը. 90-ական թվականներին ոլորտում իրականացվեցին, նրա բնորոշմամաբ, հեղափոխական  բարեփոխումներ, որոնք ամբողջությամբ միտված էին  առողջ մրցակցային դաշտի ապահովմանը:
98 թվականից հետո սկսած բարեփոխումները շարունակելու փոխարեն ամեն ինչ տարվեց հակառակ ուղղությամբ: Ինչպես օդանավակայանի, այնպես էլ ավիափոխադրողի դեպքում սկսեց գործել մենաշնորհը, ինչը կանխատեսելի էր դարձնում այն, ինչ տեղի ունեցավ «Արմավիայի» հետ:
Քաղավիացիայի վարչության նախկին պետի այս դիտարկմանը Հանրային խորհրդի  օդային տրանսպորտի հաղորդակցության  ենթահանձնաճողովի  փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանն արագանքեց նկատելի զգացմունքայնությամբ՝ հիշելով 90- ականների Հայաստանը։

Շահեն Պետրոսյանի հետ Իզաբելլա Մուրադյանը մեկ հարցում, այնուամենայնիվ, համաձայն է. պետությունը պետք է բացառի  մենաշնորհները ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում: Ազգային փոխադրողի շուրջ ստոեղծված իրավիճակը նա պայմանավորում է տարբեր հանգամանքներով, որոնք, նրա խոսքով, մի ամբողջական փաթեթ են կազմում:
Առանցքային խնդիրներից ընդգծում է Օդային օրենսգրքի բացակայությունը՝ նկատելով, որ ԱՊՀ տարածքում Հայաստանն այս առոմով միակ պետությունն է:  Այս պայմաններում, նրա համոզմամբ, ցանկացած ընկերություն կարող էր և հետագայում էլ կարող է հայտնվել նույն իրավիճակում։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում պետության անելիքներին՝ Իզաբելլա Մուրադյանը կարևորեց նախ ռեցեսիայի կարգով հիմնադրամի ստեղծումը, ինչի  օգնությամբ հնարավոր կլինի վերադարձնել այն մարդկանց գումարները, որոնք տոմսեր են գնել, բայց չեն կարողացել թռչել։
«Այս պահին «Արմավիան» չի կարող վնասը փոխհատուցել, բայց հետագայում գումարը կվերադրաձնի հիմնադրամին»,- լրագրողների հետ դեռ նախորդ հանդիպմանը նշել էր Հանրային խորհրդի ներկայացուցիչը: 
Կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն այն կարծիքին է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից  հետո  Հայաստանում ռազմավարություն հասկացողություն գոյություն չունի:
«Մինչդեռ պետք է հասկանալ, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում ռազմավարական օբյեկտները պետք է գտնվեն պետության խիստ վերահսկողության ներքո»,-ասում է փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button