ԿարևորՔաղաքական

ԱՄՆ Մեն նահանգը ճանաչեց ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն այսօր առավոտյան ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու համատեղ որոշում եւ դիմել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին, որպեսզի աջակցեն ԼՂՀ «ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը», հայտնում է Armenian Weekly- ին։

Նահանգային խորհրդարանի անդամները նաեւ կոչ են արել դաշնային իշխանություններին  կառուցողական մասնակցություն բերել ռազմավարական կարեւոր տարածաշրջանում արդարության եւ հաստատուն անվտանգության հաստատման միջազգային հանրության ջանքերին։

Բանաձեւի հեղինակը՝Մենի Ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Համանը (համահեղինակներն են Ա. Մ. Գատինը եւ Ս. Գիլդենը) հայտնել է, որ հպարտ է, որ Մեն նահանգը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ ինքնորոշման միջոցով ազատության, ժողովրդավարության եւ անկախության իրավունքը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ մյուս նահանգները եւս կմիանան Մասաչուսեթսին, Ռոդ Այլենդին եւ Մենին ու «ճիշտ քայլեր կանեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button