Քաղաքական

Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Միրոսլավ Լայչակը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցուցադրել ավելի
Back to top button