ԿարևորՀասարակություն

Պյոտր Կուչերենկո.«Վերջին 3.5 տարիներին հայկական երկաթուղու համակարգում շատ բան է արվել»

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Այսօր Երևանում աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը: Երկօրյա հավաքի ընթացքում Հայաստանի, Բելառուսլի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները քննարկելու են միջազգային երկաթուղային փոխադրումների կազմակերպման խնդիրներն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն ասել է, որ օրակարգում ընդգրկված են մի շարք բարդ ու կարևոր հարցեր` գնացքների չվացուցակների մշակումից մինչև միջազգային բեռնափոխադրումների ժամանակ սակագնային քաղաքականություն:

Արդեն 4-րդ անգամ Հայաստանում գտնվող Կուչերենոն նկատել է, որ վերջին 3.5 տարիներին հայկական երկաթուղու համակարգում շատ բան է արվել: «Կար ժամանակ, երբ երկրի ղեկավարությունն ու բնակչությունը մոռացել էին երկաթուղու մասին: Կարելի է ասել վերածնունդը սկսվեց Հայաստանի երկաթգիծը կոնցեսիոն կառավարման սկզբունքով ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հանձնելուց հետո»,-ասել է նա: Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը տեղեկացրել է, որ 12.5 մլրդ դրամ ներդրում են կատարել` Հայաստունում երկաթուղու անվտանգության համակարգը արդիականացնելու համար:

«Առաջիկայում շարունակելու ենք ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքները, որպեսզի 100 տոկոսով երաշխավորենք գնացքների անվտանգությունը, մեծացնենք դրանց արագությունը, ավելի մեծ հնարավորություններ ստեղծենք ուղևորափոխադրումների և ավելի արագ բեռները տեղ հասցնելու համար»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button