Միջազգային

Մարգրետ Թեթչերի հուղարկավորության արարողությունը հանդիսավոր կլինի

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից  հայտնել են, որ նախօրեին կյանքից հեռացած բարոնուհի Մարգրետ Թեթչերի թաղման արարողությունը հանդիսավոր կլինի: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մահվան պատճառը գլխուղեղի կաթվածն էր: Թեթչերը գլխավորել է կառավարությունը 1979-1990 թվականներին և Բրիտանիայի պատմության մեջ առաջին ու միակ կին վարչապետը էր: Բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակից նաև տեղեկացրել են, որ թաղման հանդիսավոր արարողություն անցկացնելու մասին որոշումը կայացվել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի համաձայնությամբ: Սգո միջոցառումը իր մասշտաբներով քիչ կզիջի թաղման  պետական կարգավիճակ ունեցող արարողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button