Քաղաքական

ՀՀ նախագահն այցելեց Եռաբլուր պանթեոն, ընդունեց զինվորական շքերթը

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո, 2008թ. ձևավորված ավանդույթի համաձայն, Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին:

Ցուցադրել ավելի
Back to top button