Հասարակություն

Կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանին կհուղարկավորեն Թոխմախի գերեզմանատանը

Անվանի կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-ին, ք. Երևան, Կորյունի 1, բն. 13 հասցեում:

Արվեստագետի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից հայտնում են, որ վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

Back to top button