ԿարևորՀասարակություն

Խոշոր ավտովթար Ռուսաստանում. զոհվել են ՀՀ քաղաքացիներ

ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր գիշերը ժամը 00:15-ի սահմաններում Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, իրար են բախվել Mitsubishi Lancer մակնիշի մեքենան և «Գազել» մարդատարը: ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախնական տեղեկավտության համաձայն ավտովթարի արդյունքում տուժել են ՀՀ 6 քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների 5 քաղաքացիներ տեղում զոհվել են, իսկ 1 քաղաքացի ծանր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիրսկի մարզային իշխանությունների հետ և շարունակում է ճշտել տուժած քաղաքացիների տվյալները և ավտովթարի մանրամասները: Այս պահի դրությամբ հայտնի է զոհված ՀՀ 3 քաղաքացու անուն. Սարգսյան Սասունիկ, Ավագյան Զոհրաբ, Վարդանյան Վարդան:

Ցուցադրել ավելի
Back to top button