Քաղաքական

Թեժ ընտրություններ, իսկ ընտրությունների արդյունքում` նոր իրավիճակ. Արսեն Համբարձումյանն է կանխատեսում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՅԴ համասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը կանխատեսում է թեժ ընտրություններ, իսկ ընտրությունների արդյունքում` նոր իրավիճակ: Վերջինը Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները համարում է մրցակացային , քանի որ մայրաքաղաքի կառավաման ղեկը ստանձնելու հայտ են ներկայացրել հայ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները:

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ-ն կմասնակցի 65 հոգուց կազմված ցուցակով: «Քանի որ դաշնակցությունն առաջիկա ընտրությունները դիտարկում է որպես քաղքական ընտրություններ, ուստի կուսակցության ներկայացրած ցուցակն էլ ձևավորվել է հենց այդ սկզբունքով»,-ասում է ՀՅԴ համասնական ցուվցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը: Հիշեցնենք կուսակցության համամասնակակ ցուցակւը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնակնում խմբակցուիթյան քարտուղար Աղվան Վարդանյանն է:

Դաշնակցությունը վճռական է, ծրագրերը համարձակ, հավակնոտ, միաժամանակ` ծանրակշիռ և իրատեսական: «Մենք խոստունմեր չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում: Մենք գիտենք` ինչ պետք է անել: Լավ գիտենք Երևանի ու երևանցիների խնդիրները, գիտենք` ինչպես լուծել դրանք»,-մայրաքաղաքի բնակիչներին վստահեցնում է ՀՅԴ-ն: Երևանցիների վստահության քվեն շահելու դեպքում դաշնակցությունը ձեռնամուխ է լինելու ամենահրատապ խնդիրների լուծմանը: Արսեն Համբարձումյանը Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները համարում է մրցակացային, քանի որ մայրաքաղաքի կառավաման ղեկը ստանձնելու հայտ են ներկայացրել հայ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները: Զրուցակիցս կանխատեսում է թեժ ընտրություններ, իսկ ընտրությունների արդյունքում` նոր իրավիճակ:

Ցուցադրել ավելի
Back to top button