ԿարևորՔաղաքական

Երդվեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը (լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այն ընթացքում, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությունը, Ազատության հրապարակում ևս երդմնակալության արարողություն էր: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ այսօր կարդացել է «Նոր Հայաստանի» երդման տեքստը: Այն նախագահի նախկին թեկնածուի հետ կրկնել են նաև հանրահավաքի մասնակիցները: Սա իմ վերջին երդումն է` ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը և կրկին հրավերի կոչ է արել: «Ժառանգության» առաջնորդը ժամը 18-ին նախագահին ու Վեհափառին հրավիրել է Ազատության հրապարակ: Այժմ հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Երևանի կենտրոնական փողոցներով:

Back to top button