Քաղաքական

ԲՀԿ- ն նախընտրական աշխատանքների համար բացել է 160 շտաբ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն ներկայացրել է 2013թ. մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններ իր նախընտրական ծրագիրը: Կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու ընտրությանը մասնակցում է` առաջնորդվելով կուսակցության ծրագրային հիմնադրույթներով, որի բաղկացուցիչ մասն է մայրաքաղաք Երևանի սոցիալ-տնտեսական, կրթական, քաղաքաշինական, մշակութային , ժողովրդագրական համալիր ծրագիրը:
Կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական աշխատանքների համար բացել է ավելի քան 160 շտաբ: Անհրաժեշտության դեպքում շտաբերի թիվը կավելանա, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Ներկայացնելով նախընտրական քարոզարշավի իրենց մարտավարությունը` ասաց, որ կազմվել է 12 քարոզչական խումբ։

Ցուցադրել ավելի
Back to top button