Քաղաքական
ԱԳ նախարարն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնացին


Այսօր արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին:
Նա խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվողճգնաժամի և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը:
Նա վստահություն հայտնեց, որ կարգավորման միակ ճանապարհը դա Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսությունն է և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից և համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում։