ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, ասում է Անդրանիկ Միհրանյանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Սխալ կլինի ասել, թե Ռուսաստանը Հայաստանի միակ դաշնակիցն է տարածաշրջանում, սակայն Ռուսաստանը տարածաշրջանում Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է>,- հեռավոր ՄՄՆ- ից հայաք նետելով  մեր տարածաշրջանի ուղղությամբ այսօր նշեց նյույորքյան «Ժողովրդավարություն եւ համագործակցություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Հայաստանը, նրա կարծիքով, փորձում է համագործակցել ՌԴ եւ ԱՄՆ հետ և ոչ թե հակամարտություն մտցնել:

Հայաստանում այսօր բազմիցս քննարկվող թեմաներից է Մաքսային միության հնարավոր անդամակցության հարցը, այն դեպքում, երբ  Հայաստանն ընտրել է եվրաինտեգրման ուղին և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է:
ԵՄ շատ ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ Հայաստանն ի վերջո ստիպված կլինի ընտրություն կատարել: Որ ուղղությունն ի վերջո կընտրի մեր երկիրը. քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին մեր այս հարցը նույնպես հետաքրքրում է։

«Նախագահի հետ հանդիպելու դեպքում առաջին հարցը որ կտամ հենց դա կլինի»,- ասաց։
Ամեն դեպքում՝ չեմ նախանձում այն  փոքր երկրներին, որոնց առջև գերտերությունները նման հարց են դնում, ասաց քաղաքագետը:
Նման պայմաններում Հայաստանը պետք է ճկուն քաղաքականություն վարի, կարծիք հայտնեց Անդրանիկ Միհրանյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կգտնի բանաձև, որպեսզի սերտ հարաբերություններ պահպանի ԵՄ հետ և դրանից չփչացնի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։
Շատերը թյուր պատրեկացում ունեն, թե Ռուսաստանը փորձում է վերականգնել սովետական կայսրությունը Ռուսաստանի տիրապետության ներքո, նկատեց քաղաքագետը, ով, իր խոսքով, ԱՄՆ- ում ևս փորձում է հստակություն մտցնել և բացատրել, որ դա սխալ պատկերացում է, որ կայսրություն պահելը թանկ հաճույք է։
Իսկ ղարաբաղյան խնդիրի կարգավորում, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի համոզմամբ, կլինի միայն այն դեպքում, երբ գերտերությունները գան համաձայնության։

Նա թերահավատորեն է տրամադրված հարցում, թե ղարաբաղյան խնդրի կարագվորման գործընթացում կարող է բեկում լինել: Ամենայն հավանականությամբ՝ այս հարցը կմնա հաջորդ սերունդներին, կարծում է Միհրանյանը:

Այստեղ նա հիշեցրեց, որ ժամանակին նա հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ էր և այդ ժամանակ զավեշտ էր թվում շատերին հայերի ու թուրքերի շփումը, սակայն պատկերն այսօր լավագույնս վկայում է, որ իրավիճակը փոխվել է։
Ներքաղաքական գործընթացներին ԱՄՆ հայացք գցելով՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ սրանք առաջին նախագահական ընտրություններն են, որոնք դրական արձագանքի արժանացան բոլոր երկրների կողմերից։ Զարգացումները համապատասխանում են դրսի սպասումներին, ասաց:

Պաշտոնական տվյալներով՝ երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հարգանքով եմ վերաբերվում, սակայն նա ավելի շատ հասարակական գործիչ է, քան քաղաքական, ասաց Անդրանիկ Միհրանյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button