ԿարևորՍպորտ

«Շախտյորը» Մխիթարյանին պահելու համար առաջարկում է հսկայական գին

«Շախտյորը» ցանկանում է իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պահել՝ նրա համար առաջարկելով հսկայական գին, գրում է caughtoffside.com- ը։

Հայ ֆուտբոլիստի մի շարք տպավորիչ ելույթները ուկրաինական ակումբում մեծապես նպաստել է «Շախտյորի» հաջողությունը Չեմպիոնների լիգայում։ Կայքը գրում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է 12 մլն ֆունտ ստեռլինգ տալ նրա համար։

Անգլիական ակումբի ղեկավար Բրենդան Ռոջերսը կարծում է, որ Մխիթարյանը  նոր մեծ լիցք կհաղորդի «Լիվերպուլի» խաղին։

Սակայն «Շախտյորը» հույս ունի, որ իր պահանջած 25 մլն ֆունտ հետ կպահվի անելիացիներին։

Նման գումար «Լիվերպուլը» չի կարող վճարել, քանի որ, ըստ Ռոջերսի, նա պատրաստ է նորեկների համար վճարել առավելագույնը 20 մլն ֆունտ։

Անգլիական ակումբը կարող է լրացուցիչ գումար հայթայթել՝ վաճառելով ուրուգվայեցին հարձակվող Լուիս Սուարեսին։

Սա կարող է հնարավորություն ընձեռել «Տոտենհեմին» եւ «Բարսելոնային» Մխիթարյանի համար պայքարում։

Ցուցադրել ավելի
Back to top button