Քաղաքական

Ներկայացվել է ՕԵԿ նախընրական ծրագիրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում ներկայացվել է Օրինաց երկիր կուսակցության նախընտրական ծրագիրը: 105 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երկրորդ տեղում պատմաբան, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, երրորդում՝ մանկավարժ Սոֆյա Արթենյանը: Կուսակցությունը ակտիվ քարոզարշավ կսկսի այսօր երեկոյան՝ Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպելով Արաբկիր վարճական շրջանի ընտրողների հետ: Տեղեկացնենք նաև, որ այս շաբաթ ՕԵԿ-ականները հանդիպումենր են ունենալու նաև Էրեբունի, Մալաթիա -Սեբաստիա, Ավան, Աջափնյակ վարկական շրջաներում, իսկ քարոզարշավի առաջին աշխատանքային շաբաթը թերևս կեզրափակվի ապրիլի 14-ին Անի հյուրանոցում երիտասարդների հետ հանդիպմամբ:

Back to top button