Մեղքի իր բաժինն ունի նաև պետությունը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
««Արմավիայի» սննկացման հարցում մեղքի իր բաժինն ունի նաև պետությունը»,-այսօր նման կարծիք է հայտնել Հանրային խոհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նրա խոսքով՝ պետությունը մեղավոր է այնքանով, որ ռազմավարական նշանակությամբ օբյեկտներն ամբողջությամբ վաճառում է մասանավոր ընկերություններին: Բացի այդ Հայաստանը չունի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտ: Իզաբելլա Մուրադյանը մատնանշել է ստեղծված իրավիճակում խնդրի լուծման իր տարբերակները:
«Արմավիա» ազգային փոխադրողի շուրջ ստոեղծված իրավիճակն անսպասելի չէր: Հանրային խոհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանն ասում է, որ դեռ մեկ տարի առաջ սկսվեցին խոսակցությունները «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների բարձր գների մասին: Այն ժամանակ «Արմավիան» դիմեց կառավարությանը գնալ բանկացությունների, որոնք, ըստ բանխոսի, պատշաճ կերպով չիրականացվեցին: Ազգային փոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակը հանրայինն խորհրդի ներկայացուցիչը պայմանավորում է տարբեր հանգամանքներով, որոնք նրա խոսքով, մի ամբողջական փաթեթ են ներկայացնում: Նրա խոսքով` պետությունը մեղավոր է այնքանով, որ ռազմավարական նշանակությամբ օբյեկտներն ամբողջությամբ վաճառում է մասանավոր ընկերուիթյուններին: Բացի այդ Հայաստանը չունի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտ, մասնավորապես` «Օդային օրենսգիրք»:
«Այժմ փոխադրունմերն իրականացնում են «Չեխականն » ու «Լոտը», որոնք գտնվում են սննկացման եզրին: Բոլոր փոխադրողները, որոնք թռչում են Հայաստան, ունեն համապատասխան կետ ֆորսմաժորային իրավիճակների վերաբերյալ: Որևէ արտակարգ իրավիճակ ստեղծվելու դեպքում, նրանացից ոչ ոք այստղ թռիչքներ չի իրականացնի»,-հավելեց Իզաբելլա Մուրադյանն` առաջարկելով անպայման հաշվի առնել այս հանգամանքը: Նրա խոսքով՝ պետությունն այսօր պետք է որոշի` ուզում է ազգային ավիափոխադրող, թե՞ ոչ: Պետք է լրջորեն քննարկվի` ի վերջո վերականգնել «Արմավիան», թե՞ ունենալ նոր ազգային ավիափոխադրող:
Իզաբելլա Մուրադյանը պետությանն առաջարկում է ռեցեսիայի կարգով ստեղծել մի հիմնադրամ, որի օգնությամբ հնարավոր կլինի վերադարձնել այն մարդկանց գումարները, որոնք տոմսեր են գնել, բայց չեն կարողացել թռչել: Այս պահին «Արմավիան» չի կարող վնասը փոխհատուցել, բայց հետագայում գումարը կվերադրաձնի հիմնադրամին: Հանրային խոհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահը նաև հավելեց, որ «Արմավիան» դեռևս սննկացած չէ, քանի որ սննկացման որոշումն ընդունվում է միայն դտարանում: