Միջազգային

Իսրայելում այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակման օրն է

Իսրայելում այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակման օրն է: ISRAland-ի փոխանցմամաբ, այս տարի լրանում է Հոլոքոստի 70-րդ տարելիցը: Այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 10.00-ին Իսրայելիբոլոր քաղաքներում զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպես լռությամբ, փողոցներում կանգնել է երթեւեկությունը, վարորդները դուրս են եկել մեքենաներից: Յադ-վաշեմ ոհւշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել: Արարողությանը ներկա է գտնվել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ինչպես նաեւ նախօրեին Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Հոլոքոստը չպետք է փակի հրեա ժողովրդի աչքերը եւ պետք է մշտապես նախազգուշացում հանդիսանա ողջ մարդկության համար: Եվրոպայի քարտեզի վրա դեռեւս մնացել են հակասեմիտիզմի հետքեր: Ցավոք սրտի, դեռ կան մարդիկ, որոնց պատմությունը ոչինչ չի սովորեցրել»,- ասել է Շիմոն Պերեսը՝ նախօրեին տեղի ունեցած միջոցառումների մեկի ժամանակ:
Ժամը 11.00-ին Քնեսեթում տեղի է ունեցել «Ամեն մարդ իր անունն ունի» ամենամյա արարողությունը, որի ժամանակ խորհրդականներն ընթերցում են Հոլոքեստի զոհերի անունները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button