ԿարևորՄիջազգային

«Ակոսի» դեմ նոր գործ՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Կոպտաշի եւ գրող Ումիտ Կիվանչի դեմ հետաքննություն է սկսվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար։ Պատճառը 2012- ի հունվարի 17- ին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռից հետո հեռուստատեսային հաղորդման մեջ նրանց հայտարարություններն են, «Ռադիկալին» հղում անելով հաղորդուոմ է «Հյուրիեթը»։

Ստամբուլի դատախազությունը հետաքննությունն սկսել էր Անթալիայի բնակիչ Այդին Թաշչիի բողոքից հետո։

Երկարատեւ քննությունից հետո անցած շաբաթ Կոպտաշին ու Կիվանչին կանչել են հարցաքննության։ Օրենքի համաձայն՝ նման մեղադրանք ներկայացնելու համար դատախազությունը պետք է արդարադատության նախարարության թույլտվությունն ստանա։ Նախարարությունից հայտնել են, որ նման գրություն իրենք չեն ստացել։

Թաշչին իր բողոքում նշում է, որ որպես Թուրքիայի քաղաքացի չի ընդունում, թե թուրքական պետությունը մարդասպան է եւ այն շարունակում է սպանությունները։

Իսկ ահա «Ակոսի» աշխատակիցների փաստաբանը նշել է, որ նման բողոքը չպետք է ընդունվեր քննության։ «Հրանտ Դինքի սպանության մեջ պետական ծառայողների պատասխանատվությունը ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ։ Անգամ դատախազները (Դինքի գործով) ասել են, որ բավարար արդյունավետ հետաքննություն չի իրականացվել։ Սա Կոպտաշի եւ Կիվանչի կարծիքն է»,- ասել է փաստաբանը։

Ցուցադրել ավելի
Back to top button