ԿարևորՏնտեսական

Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար մայրաքաղաքում տարածք չկա. հայ ոսկերիչները մտահոգ են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայ ոսկերիչները շուրջ 20 հազար քառակուսի մետր տարածք են փնտրում, որպեսզի Երևանում ազատ տնտեսական գոտի ստեղծեն: Մեկ տարվա ընթացքում նրանք ծրագրել էին շուրջ հազար նոր աշխատատեղ ստեղծել: Սակայն, «այսօր պարզվել է, որ Երևանում նման ազատ տարածք չկա»-, այս մասին հայտարարել է Հայ ոսկերիչների միության և Ռուսաստանի ոսկերիչների գիլդայի նախագահ Գագիկ Գևորգյանը՝ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված հանդիպման ժամանակ: Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ պարզաբանել է, որ մայրաքաղաքում սեփականաշնորհումից պետական սեփականություն հանդիսացող գույք ուղղակի չկա, բոլոր գործարանները սեփականաշնորհվել են և տեր ունեն:

Ոսկերչությունն ու Ադամանդագործությունը մեր երկրում գերակա ուղղություն է հռչակված, հատուկ ուշադրության է արժանանանում: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ոլորտն ամեն տարի աճ է գրանցում, 2012-ին 2011-ի համեմատ ոլորտում արտահանման ծավալներն աճել են կազմել է 16,3 տոկոսով: Հայ ոսկերիչներին գնահատում ու սիրում և ընդունում են ամբողջ աշխարհում: Նրանց մեծ մասը տարբեր գործարաններ ունի աշխարհի տարբեր երկրներում: Այժմ հայ ոսկերիչները պատրաստ են վերադառնալ Հայաստան, ստեղծել փոքրիկ գործարաններ ու ամենակարևորը՝ աշխատատետղեր երիտասարդների համար: Սա ի դեպ, նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջնականերում, այստեղ նրանք կունենան մի շարք արտոնություններ:

Առաջին հայացքից սա ողջունելի նախաձեռնություն է, սակայն, ինչպես այսօր պարզվեց, ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, ցանկությունը կա, օտարերկյա շուրջ 40 գործարանների տնօրենների հետ համապատասխան նախնական պայմանավորվածությունները նույնպես ձեռք են բերվել: Սա Հայ ոսկերիչների միության և Ռուսաստանի ոսկերիչների գիլդայի նախագահ Գագիկ Գևորգյանը ամենամեծ հաղթանակներից մեկն է համարում: Ծրագրված էր մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 աշխատատեղ ստեղծել: Արտերկրի հետ կապված աշխատանքների 80 տոկոսը կատարված է, այժմ մասնագետները անհրաժեշտ մոտ 20 հազար քառակուսի մետր տարածքի փնտրտուքների մեջ են: Պարզվում է՝ Երևանում նման ազատ տարածք չկա, Գագիկ Գևորգյանը տարբեր մասնավոր ընկերությունների ղեկավարների հետ բանակցելիս երեք անգամ մերժում է ստացել, երկուսի մասին ասաց, երրորդը գաղտնքի թողեց, նախ հայտարարվում էր, որ ազատ տնետսական գոտի պետք է կառուցվի Օդանավակայանին հարակից տարածքում, սակայն, հինգ անգամ հանդիպելուց և բանակցելուց եհտո , արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանը հրաժարվել է տարածքը տրամադրել՝ վթարային լինելու պատճառաբանությամբ, մերժվել է նաև Մերգելյան ինստիտուտի շենքերից մեկում նախատեսված վայրն իրենց տրամադրելը, երրորդ տարածքի հասցեն էլ Գևորգյանը չցանկացավ նշել:

«Այս երկուսուկես տարվա ընթացքում երևի քսան անգամ Հայաստան ենք գնում-գալիս, համարյա երկու, երեք ամիսը մեկ՝ նոր շենք տեսնելու: Ամենամեծ պրոբլեմը տեղի պրոբլեմն է, տեղ չունեք, մենք դրսի բիզնեսմեններ ենք, ուզում ենք գալ, տեղ տվեք, գանք աշխատենք»:

Գագիկ Գևորգյանը անհանգստացած է նաև իրենց հեղինակությամբ: Մարդկանց համոզել են, սակայն, չեն կարողանում պայմանավորվածությունները կյանքի կոչել: Հատկապես Երևանում են տարածք փնտրում, որպեսզի հիմնական աշխատատեղերը հենց մայրաքաղաքում լինեն: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը պարզաբանեց Երևանում պարզապես նման ազատ տարածք չկա, փոխարենը կան բազմաթիվ չշահագործվող գործարաններ.«Գիտեք, որ պետգույքում որպես պետական սեփականություն հանդիսացող գույք Երևանում սեփականաշնորհումից հետո ուղղակի չկա, բոլոր գործարանները սեփականաշնորհվել են և տեր ունեն: Այդ հարթակում պետք է հարցը նայել, բանակցել նոր տերերի հետ, ինչով և զբաղվում են ասոցիացիայի ղեկավարները: Պետությունը չունի պետական մնացած գործարան, որ ասի, սիրելի գործընկերներ, տարածքը ձեզ, եկեք ձեր գործունեությունը ծավալեք:

Փոխնախարարը նաև պարզաբանեց, որ սեփականատիրոջ ձեռքից կարող են գործարանը հետ վերցնել, եթե պայմանագրում նման նշված է, որ, եթե որոշակի ժամկետներում գործարանը չշահագործվի, պետությունն իրավունք կունենա գործարանը հետ վերցնել: Նման հիմունքերով, սակայն, որևէ պայամանագիր կնքված չէ: Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով խնդրին, հայտարարեց, որ սեփականաշնորհված ու չաշխատող գործարանների հանդեպ պետությունը խիստ է լինելու:

Գագիկ Գևորգյանը, ով նաև Ռուսաստանի ոսկերիչների գիլդայի նախագահն է ցավով է նշում, որ ամեն տարի մեծ թվով երիտասարդներ են Հայաստանից հեռանում, մի պարզ պատճառով՝ այստեղ աշխատանք չենք գտնում.«Ազատ տնտեսական գոտու հիմնական նպատակը աշխատատեղ ստեղծելն է, որ մեր երիտասարդները չթողնեն Ռուսաստանները: ԵՍ այնտեղ եմ ապրում, տեսնում եմ, թե ամեն ամիս ինչքան հայեր գալիս են ու գալիս հեղեղի պես: Ճիշտ է, Ռուսաստանը մեծ տեղ է, մի բան գտնում, անում են, բայց Հայաստանն է դատարկվում: Հիմա նախագահի, ղեկավարության անհանգստությունն այն է, որ երկիրը չդատարկվի, աշխատատեղ լինի: Հային ուրիշ բան պետք չի, մի հատ գործ տուր, էս մարդը կգա, իր համար, գլուխը կախ, կաշխատի, բայց գործ տալն է պրոբլեմ»:

Նշենք, որ Գագիկ Գևորգյանը նույնպես պատրաստ է ու առաջիններից մեկն է, ով ՌԴ-ում աշխատող իր գործարանը պատրաստ է Հայաստան տեղափոխել ու աշխատել այստեղ:
Հավելենք, նաև, որ հանդիպմանը ներկա մյուս գործարարները նույնպես որպես ամենակարևոր խնդիր նշում էին, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար անհրաժեշտ տարածք գտնելն է ամենամեծ պրոբլեմը:

Ցուցադրել ավելի
Back to top button