Հասարակություն

ՊՆ ավիացիոն ինստիտուտը 20 տարեկան է (ֆոտոշարք)

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման և գործունեության 20-ամյակին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի կուրսատներն ու նրանց ծողները:

Իր շնորհավորանքի խոսքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական ավիացիոն ինստիտուտի անցած ուղին և ձեռքբերումները. «Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռազմական այս կրթօջախը ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոն է, ունի ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ և փորձառու պրոֆեսորադասախոսական ու հրամանատարական կազմ: Անցած 20 տարիների ընթացքում 612 սպաներ՝ օդաչուներ, ավիացիոն տեխնիկներ, կապավորներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ այս ռազմական հաստատությունում են սկսել գրել զինվորական բարդ, բայց և անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը: Ինստիտուտի ղեկավարության, դասախոսական կազմի և շնորհաշատ կուրսատների ջանքերի շնորհիվ այս ռազմական կրթօջախը դարձել է նաև գիտական նորարարական լուրջ աշխատանքի կենտրոն: Բավական է նշել, որ դեռևս 2006թ. ինստիտուտում սկսվեցին թեթևքաշային անօդաչու թռչող սարքերի ստեղծման աշխատանքները, որի արդյունքում. հաջողությամբ փորձարկվեց ՀՀ ԶՈՒ առաջին անօդաչու թռչող սարքը»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ինստիտուտի ողջ անձնակազմին մաղթել միասնական կամք, վճռականություն, նվիրում և պատվախնդրություն:

Ցուցադրել ավելի
Back to top button