Քաղաքական

Ունենք քաղաքապետի մրցունակ թեկնածու, ասում է ՕԵԿ առաջնորդը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Վաղվանից սկսվող  Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ընդառաջ այսօր լրագրողների հետ է  հանդիպել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«ՕԵկ-ն  ակտիվորեն մասնացելու է առաջիկա քաղաքական գործընթացներին, մենք ներկայացրել ենք մրցունակ թիմ, քաղաքապետի մրցունակ թեկնածու»,-  ասել է ՕԵԿ առաջնորդը:
Թեկնածուների մեջ մրցակցային առավելություններ ունեն Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը, ասել է նա։
ՕԵԿ առաջնորդն  անդրադարձել է նաև ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին  ու հետընտրական զարգացումներին:
Արթուր Բաղդասարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք ճանապարհ  առաջարկեց.

«Առաջինը՝ պարոն Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, շարունակում է իր պայքարը փողոցներում, հրապարակներում՝ չճանաչելով ձևավորված իշխանության լեգիտիմությունը, և իր պայքարը տանում է այդ շրջանակներում: Երկրորդը՝ նա ճանաչում է ընտրությունների արդյունքները, իրեն հռչակում է ընդդիմադիր առաջնորդ և փորձումէ  կոնսոլիդացնել քաղաքական դաշտը: Եվ երրորդը՝ նա քաղաքական համագործակցության եզրեր է փնտրում իշխանությունների հետ և ձևավորվում է  համագործակցության ֆորմատ: Եվ կա ևս մեկ տարբերակ՝ պարոն Հովհաննիսյանը ակորղ է ակնկալել իշխանությունից, ենթադրենք, որոշակի վերահսոկաղական լծակներ, հանրային դաշտում կամ խորհրդարանում՝ վերահսկելու կառավարության կամ իշխանության գործը»։
ՕԵԿ առաջնորդը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն իշխանության մեջ չէ, սակայն, խորհրդարանում ունի չորս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն,  և կարողանում է այդ հանձնաժողովների միջոցով  գործունեություն իրականացնել։

Back to top button