ԿարևորՎերլուծական

Շմուլեյ Բոտիչ. Օբաման Էրդողանին պետք է դրդի ներողություն խնդրել հայերից

Եթե Օբաման հավատարիմ է 2008- ի նախագահի թեկնածուի իր խոստմանը եւ ցանկանում է Մերձավոր Արեւելքում նշանակալի հաջողություններ ունենալ, ապա պետք է Էրդողանին դրդի ներողություն խնդրել բազմաչարչար հայերից՝  ժամանակակից պատմության մեջ առաջին ցեղասպանության զոհերից, գրել է ռաբբին Շմուլեյ Բոտիչը ԱՄՆ- ում լույս տեսնող հրեական Algemeiner պարբերականում։

Հեղինակը հիշում  է Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձեւը, որտեղ այդ կոտորածները գնահատվում են որպես «Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վատիկանի եւ շատ այլ երկրների ազգային արխիվներում եղած փաստաթղթերով անհերքելի ապացուցված»։

Որպեսզի ստանա հայերի աջակցությունը նախագահական ընտրություններում, սենատոր Օբաման 2008 թ. հունվարի 19- ին քննադատել էր  դեսպան Ջոն Էվանսի՝ Ցեղասպանություն բառն արտասանելու համար հետ կանչելու փաստը, գրում է ռաբբին Բոտիչը՝ հիշեցնելով նաեւ Օմաբայի խոսքերը. «Որպես սենատոր ես վճռականորեն աջակցում եմ հայոց ցեղասպանության բանաձեւը եւ որպես նախագահ կճանաչեց հայոց ցեղասպանությունը»։

Սակայն փոխանակ կատարի խոստումը՝ Օբաման քանիցս խուսափել է «Ցեղասպանություն» բառից եւ հետնաբեմերում աշխատում էր, որպեսզի խափանի բանաձեւի ընդունումը, նշում է հոդվածագիրը։

«Ավելի քան 20 երկրներում եւ ԱՄՆ 42 նահանգներում արդեն 1915- ի իրադարձությունները ճանաչել են  ցեղասպանություն։ Այն ժամանակ, երբ Օբաման փորձում է ձեւավորել մերձավորարեւելյան իր քաղաքականությունը եւ դիտարկում հաջորդ չորս տարիների իր ժառանգությունը, պետք է հառվի առնի այն խոստումները, որ տվել է որպես երիտասարդ թեկնածում, եւ ճանաչի այդ զանգվածային կոտորածը, որը երբեք չպետք է մոռացության մատնվի», եզրափակում է ռաբբին Շմուլեյ Բոտիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button