Միջազգային

Հարցաքննել են ԿՀՎ նախկին ղեկավարին

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսին Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները հարցաքննել են Արլինգտոնի իր տանը, հաղորդում է USA Today թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պետրեուսը ստիպված էր հրաժարական տալ լրագրող Պաուլա Բրոդուելի հետ արտաամուսնական կապի պատճառով։ ՀԴԲ- ի աշխատակիցները գեներալի սիրուհու համակարգչում հայտնաբերել են գաղտնի տեղեկություններ եւ այժմ փորձում են պարզել արտահոսքի աղբյուրը։

Ավելի վաղ՝ Պետրեուսը հայտարարել էր, որ երբեւէ գաղտնի տեղեկություններ չի փոխանցել սիրուհուն։

Back to top button