Միջազգային

Թագավորական ընտանիքի մասնակցությամբ բացվեց Թամար Մանուկյան կենտրոնը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուլյամը կնոջ՝ Քեյթ Միդլտոնի եւ հոր՝ գահաժառանգ արքայազն Չարզլի ուղեկցությամբ Շոտլանդիայում բացել է Թամար Մանուկյան կենտրոնը։

Արքայազն  Չարլզը բացման արարողության ժամանակ «խորին շնորհակալություն» է հայտնել Մանուկյան հիմնադրամին այս կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու համար, հաղորդում է Mail օրաթերթը։

Թամար Մանուկյան կենտրոնն իր տանիքի տակ կարող է ընդունել մինչեւ 52 երիտասարդների՝ սկաուտների, կադետների Շոտլանդիայի բոլոր դպրոցներից։

Արդեն մինչեւ դեկտեմբեր բոլոր տեղերն զբաղված են, հաղորդում է թերթը։

Ցուցադրել ավելի
Back to top button