ԿարևորՔաղաքական

Երբ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հայաստանի ամերիկյան համալսարանում  այսօր կազմակերպվել է համաժողով՝ նվիրված Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հնարավոր վավերացման խնդիրներին և հեռանկարներին:  Համաժողովն ընթացել է մասնակիցների բավական ներկայացուցչական կազմով. մասնակցել են Միջազգային քրեական դատարանի դատավոր  Հովարդ Մորիսոնը, նույն դատարանի քարտուղար Սիլվանա Արբիան, միջազգային իրավունքի հայ և օտարերկրացի հայտնի մասնագետներ։
Միջազգային քրեական դատարանի նպատակը ծանրագույն միջազգային հանցագործությունները հետաքննելն ու պատժելն է. այն դեպքում, երբ ազգային դատարնները չեն կարող կամ չեն ցանկանում դա անել:

Այս  դատարանին  են ընդդատյա  ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

1998 հուլիսի 17-ին Հռոմի համաժողովում ընդունվեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Այն ուժի մեջ մտավ 2002-ի հուլիսի 1-ին:
Չնայած Հայաստանի Հնարապետությունը Հռոմի ստատուտը ստորագրել է 1999-ի հոկտեմբերին, սակայն այն դեռևս չի վավերացվել: 2004թ. օգոստոսի 13-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ կանոնադրության որոշ դրույթներ չեն համապատասխանում մեր Սահմանադրությանը, և վավերացման գործընթացը կասեցվեց:

«Հիմա հարցը այդ որոշման կետերը չեն, այլ այն, թե ինչպես առաջանանլ, ինչպես հասնել վավերացնելու, եթե դա մտնում է կառավարության օրակարգային հարցերի մեջ», ասում է Մեծ Բրիտանիայի Սուրրեյի  համալսարանի իրավունքրի դասախոս Արման Սարվարյանը։

Նա հիշեցնում է, թե հատկապես որ երկու խնդիրները հաշվի առենոլվ Սահմանադրական դատարանը Հռոմի կոնվենցիան մեր Սահմանդրությանը հակասող ճանաչեց:

«Առաջինը՝ Սահմանադրության մեջ ամրագրված այն դրույթն է, որ ՀՀ նախագահը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունք ունի:  Երկրորդ արգելքն առնչվում է դատական իշխանությանը: Ըստ Սահմանադրության՝ ՀՀ տարածքում արդարադատությունն իրականացնում են հայաստանյան և ոչ միջազգային դատարանները»:

Արեմն Սարվարյանի կարծիքով՝ դեպի կանոնադրության վավերացում տանող ճանապարհը կհատվի սահամանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հետ:  Նա կարծում է, որ  Ֆրանսիայի նախադեպին հետևելով, օրինակ, Հայաստանը կարող է  Սահմանադրության մեջ առանձին հոդված ավելացնել և Քրեական դատարանի կանոնադրության ընդունումը բացառիկ դեպք ճանաչել:
Ի դեպ՝ նույն դիրքրոշումն ունի նաև Միջազգային քրեական դատարանի քարտուղարը: Տիկին Սիլվանա Արբիայի կարծիքով ՝ եթե պետությունը նման ցանկություն ունի, ապա խոչընդոտները հաղթահարելի են:

«Իմ կարծիքով՝ անհաղթահարելի խոչընդոտներ չկան, եթե կա ցանկություն ու  քաղաքական կամք: Ներքին համակարգերը կարող են փոփոխվել ու հարմարեցվել, եթե Հռոմի կանոնադրությունը ստորագրելու և միջազգային իրավունքի այս կարևոր համակարգին միանալու ցանկություն ու քաղաքական կամք կա»:

Մասնագետների կարծիքով՝ վավերացումից ակնկալովող առավելություններն ավելի շատ են, քան՝ թերությունները: Արման Սարվարյանը նախ դիվանագիտական առավելություններն է նշում, խոսում է Հայաստանի դատական համակարգի զարգացման համար ազդակ լինելու  մասին, նշում է նաև հանգամանքը, որ Հայաստանը, կարևորելով  ցեղասպանության ճանաչումը, այս կանոնադրության վավերացմամբ կհզորացնի իր քայլարշավը:
Ինչ վերաբերում է թերություններին, ապա զրուցակիցս որպես այդպիսին ներպետական  հարցերում քաղաքականացման վտանգն է մատնանշում:

«Չեզոք և անկախ դատարանը կարող է դառնալ քաղաքական գործիք: Բայց իմ անձնական կարծիքով՝ առավելությունները շատ ավելին են, քան՝ թերությունները»:

Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը որպես իրավաբան կանոնադրության վավերացման հեռանկարում միայն դրական հետևանքներ է տեսնում, իսկ որպես իշխանության ներկայացուցիչ նշում է, որ  ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերացմամբ օրակարգում է հայտնվելու նաև Միջազգային քրեական դատարանի հետ իրավահարաբերությունները հստակեցնելու հարցը:

«Այսպես թե այնպես, երբ մենք վավերացնենք Ասոցացման համաձայնագիրը, այս հարցն անկախ ամեն ինչից մտնելու է մեր օրակարգ»:

Ցուցադրել ավելի
Back to top button