ԿարևորՀասարակություն

Ցանկությունն ու հնարավորությունը երբեմն չեն համընկնում. վարչապետն Արարատի մարզում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր» 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արարատի մարզում համալիր սոցիալական ծառայությունների երկու՝ Մասիսի ու Արարատի  կենտրոնների բացմանն է մասնակցել: Երկու տեղում էլ կառավարության ղեկավարը  վրիպումներ է նկատել։
Մասիսի  Զբաղվածության կենտրոնում այս պահին աշխատանք է փնտրում 750 քաղաքացի: Նույն կենտրոնի ցուցափեղկին ընդամենը տասը թափուր աշխատատեղ է ներկայացված: Ուշագրավ է, որ այստեղ բժիշկ գաստրոսկոպիստին հերթափոխով աշխատելու համար առաջարկվում է 50 հազար դրամ աշխատավարձ, անեսթեզիոլոգի համար՝ 60 հազար դրամ, իսկ փականագործին գործատուն պատրաստ է վճարել 100 հազար դրամ: 

Բնականաբար, վերջինի դեպքում բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ, մինչդեռ բժշկի մասնագիտություն ստանալու կարևորագույն նախապայմանը հենց բժշկական բարձրագույն կրթությունն է:
Նույն այդ պաստառին հայտարարություն է տեղադրված նաև հաշմանդամների համար, վերջինիս բովանդակությունը կարդաց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարդաց ու նկատեց։

«Վստահ եմ, որ որևէ մեկը սա չի կարդացել: Գրեք՝ հաշմանդամների համար, ովքեր, որ ցանկանում են աշխատանք ստանալ»։
Սա միակ դիտողությունը չէր, որ հնչեցրեց Տիգրան Սարգսյանը Մաիսիս համալիր սոցծառայության կենտրոնում: Վարչապետին, օրինակ, հետաքրքրում էր` արդյոք քաղաքացիներից նույնականացման քարտի հետ նաև անձնագիր են պահանջում։ Պարզվեց՝ պահանջում են:
Հիշեցնեմ, որ երկու շաբաթ առաջ կառավարության նսիտի ժամանակ քաղաքացիների հենց այս դժգոհություններին անդրադարձավ կառավարության ղեկավարն ու հայտարարեց, որ նույնականացման քարտ ներկայացնելիս այլ փաստաթուղթ չպետք է պահանջեն:
Վարչապետն այստեղ խնդրին մեկ անգամ ևս անդրադարձավ, ընդ որում՝ բավականին մանրամասն։
Ա
յս կենտրոնում, որն  ի դեպ առաջիններից մեկն է հանրապետությունում, սոցիալական բոլոր ծառայությունները իրականցվում են մեկ պատուհանի սկզբունքով:
Օրական կտրվածքով՝ այստեղ 60-70 քաղաքացի է դիմում: Մասիսի համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի համակարգող Վարդան Հովսեփյանի միակ մտահագությունն աշխատողների ցածր աշխատավարձն է. կրտսեր աշխատողը ստանում է 45 հազար, իսկ ավագ մասնագետը ՝70 հազար դրամ:
Ցածր աշխատավարձը ենթադրում  է  նաև կոռուպցիոն ռիսկեր։ Վարդան Հովսեփյանն ի դեպ, երևույթը  չբացառեց

«Աշխատավարձի հետ կապված լուրջ թեմա է: Մենք այդ հարցը բարձրացրել ենք մեր ղեկավարների մոտ: Ցածր է աշխատավարձը, հույս ունենք, որ կբարձրանա»։
Հարցը մենք բարձրացրեցինք նաև աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատարյանի մոտ: պարզվեց՝ ցանկությունը մեծ է, սակայն, երբեմն ցանկությունն ու հնարավորությունը իրար չեն  համընկնում
Մ
ասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը  վարչապետին տեղեկացրեց, որ  Մասիսի պահածոների գործարանը սեփականաշնորհվել է, սակայն երկու տասնամյակ է, ինչ չի աշխատում:
1300 աշխատող ունեցող երբեմն գործարանի սարքավորումներն արդեն մաշվել են:  Հենց այս զրույցի ժամանակ էլ վարչապետ Սարգսյանը հայտարարեց.
«Մենք չաշխատող գործարանների նկատմամբ շատ խիստ քաղաքականություն ենք վարում։ Կամ  պետք է դնենք հարկային բեռի տակ, կամ պետք է այն ծախի:  Լրջագույն խնդիր է մթերումներ կազմակերպելը։ Գործարանը կանգնած է, 1200 աշխատատեղ ունեցող գործարան սարքենք Մասիսի խնդիրը կլուծվի: Չաշխատող գործարանների գույքահարկը մենք կրկնապատկելու ենք, սեփականատերը կամ պիտի ծախի, կամ՝ շահագործի»։
Փորձնական ծրագրով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն բացվեց նաև Արարատում: Այս կենտրոնի զբաղվածության հարցերով խորհրդատվություն տվող  աշխատակից Արմիկ Գրիգորյանը  դեռ հստակ չի պատկերացնում, թե ինչպես է աշխատելու, տեղեկատվական շտեմարանի խնդիրներ ունեն։
Տարածքային այս կենտրոնում էլ չկար տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին։ Սա, ի դեպ, չվրիպեց նաև վարչապետի աչքից, ով  նկատեց, որ թափուր աշխատատեղերի մասին համապատասխան տեղեկատվությունը պետք է փակցված լինի քաղաքացիներին տեսանելի վայրում։

Back to top button