Հասարակություն

Վթարի ենթարկված նախկին պատգամավոր վիճակը կայուն ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակ կայուն ծանր է, նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա, գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, այսօր հաղորդագրություն է տարածել նախկին պատգամավորի մամուլի ծառայությունը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ երեկ ժամը 23.30-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: «Պատահարի հետևանքով «Չերի»-ի վարորդը, ուղևորը, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Տարբեր հրապարակումներում վարկած էր առաջ քաշվում, որ սա կարող է քաղաքական պատվեր լինել՝ Զոհրաբյանի ԲՀԿ- ին անդամակցելու հետ կապված։ Նրա մամուլի ծառայությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է սա։

Ցուցադրել ավելի
Back to top button