Մշակույթ

«Վերածնունդ» մրցույթ- փառատոնն այս տարի նվիրված է Արամ Խաչատրյանին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների  զարգացման «Փյունիկ»  համահայկակակն հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի  Գյումրու մանաճյուղը և «Վերածնունդ» մրցույթ փառատունը  ապրիլի 9-19-ը  Գյումրիում կազմակերպում են «Վերածնունդ»   երաժիշտ –կատարողների  միջազգային  5-րդ մրցույթ-փառատոնը:
Այս անգամ այն նվիրվում է Արամ Խչատրյանի ծննդյան  110-ամյակին և անցկացվում է «Գյումրին ԱՊՀ երկրների  մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Փառատոնին այս տարի կմասնակցեն  2415 երաժիշտ- կատարողներ աշխարհի 30 երկրներից:  Մրցույթն անցկացվում է  13  անվանակարգում, 5 տարիքային խմբերով:
Ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է,  ամենամեծը` 51:
Փառատոնի կազմկոմիտեի նախագահն է Մարդկային ռեսուրսների  զարգացման «Փյունիկ»  համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Լևոն Սարգսյանը: Ժյուրիի կազմում  ընդգրկված են անվանի երաժիշտ-կատարողներ,  արվեստագետներ:
Երևանի պետական կոնսերվատորիայի  Գյումրիի մանաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն ասում է, որ այս փառատոնն ավանդաբար  մշակութասեր գյումրեցիների համար դառնում է ոչ թե հերթական միջոցառում, այլ մշակութային տոն բառի բուն իմաստով։

Հավելենք, որ  13 անվանակարգերում  հաղթողները  կարժանանան  Մեծ մրցանակի, իսկ 48 ենթաանվանակարգերում` առաջին, երկրորդ, երրորդ  կարգի մեդալների, դիպլոմների, ինչպես նաև «Վերածնունդ»   միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
Սահմանված են հատուկ մրցանակներ  Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան-Տեր Մերկերյանի, այլ անվանի երաժիշտների  անուններով:

Ցուցադրել ավելի
Back to top button