Միջազգային

Չինացիներն ու ռուսներն սկսվել են ավելի շատ ճամփորդել

Չինաստանի զբոսաշրջիկները առաջ են անցել արտասահմանյան ճամփորդությունների վրա կատարած իրենց ծախսերի քանակով: ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության տվյալներով` 2012 թվականին չինացիները արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ծախսել են ավելի քան 100 միլիարդ դոլար` 41 տոկոսով ավելի քան 2011 թվականին:
Գերմանիայի և Միացյալ Նահագների զբոսաշրջիկների ծախսերը կազմել են 84 միլիարդ դոլար:
Արագ տեմպերով աճում է նաև ռուսաստանյան զբոսաշրջությունը: 2012 թվականին ռուսաստանցիների ծախսերը արտասահմանյան ճամփորդությունների վրա աճել են 32 տոկոսով: Այդպիսով, ճամփորդական ծախսերով Ռուսաստանը հինգերորդ տեղում է հայտնվել:

Back to top button