Հասարակություն

ՀՀԿ- ի ու ՕԵԿ- ի քաղաքապետի թեկնածուները բացեցին ԱԻՆ մշակույթի կենտրոնը (ֆոտոշարք)

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանդիսավոր պայմաններում բացեցին ՀՀ ԱԻՆ նորակառույց մշակույթի կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Նոր կենտրոնում կգործեն պարային, երաժշտական, գեղարվեստի և լեզուների ուսուցման կենտրոններ: Ինչպես հավաստիացրեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, կենտրոնից կկարողանան օգտվել ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները։
Լրագրողները նկատեցին, որ 2 օր անց Երևանի  ավագանու մեկնարկող ընտրարշավում Արմեն Երիցյանը, որպես ՕԵԿ ցուցակը գլխավորող, մրցելու է գործող քաղաքապետ, ՀՀԿ ցուցակը առաջնորդող Տարոն Մարգարյանի հետ: Երկուսն էլ միասին այսօր բացեցին նորակառույց մշակույթի կենտրոնը: Հանգամանքը ՕԵԿ- ական Երիցյանը նորմալ է ընդունում։ Անդրադառնալով իր հնարավորություններին՝ Արմեն Երիցյանը նշեց, որ ընտրապայքարի արդյունքում Երեւանի նոր քաղաքապետը պետք է լինի ՕԵԿ-ի։

Back to top button