Միջազգային

Կիպրոսի ճգնաժամը կփոխի խոշոր ավանդատուների վարքագիծը

Եվրոպական բանկերը Կիպրոսի ճգնաժամի պատճառով ստիպված կլինեն բարձրացնել խոշոր դեպոզիտների տոկոսադրույքները, որպեսզի գրավեն ավանդատուներին, ասվում է Barclays-ի վերլուծական հաշվետվությունում:
Կորուստների չափը կկազմի տարեկան 8 միլիարդ եվրո և կարող է հասնել մինչև 15 միլիարդի, ինչը մայր ցամաքի բանկային համակարգի եկամուտների 11 տոկոսը կկազմի:
Barclays-ի վերլուծաբանները նշում են, որ մինչև բանկային ճգնաժամը Կիպրոսում մինչև 100 հազար  և 100 հազար եվրոյից ավելի բարձր ավանդների վրա տոկոսադրուքների տարբերություն չի եղել: Սակայն այժմ չապահովագրված դեպոզիտների տերերը կարող են վերագնահատել  իրենց ռիսկերը:

Ցուցադրել ավելի
Back to top button