Միջազգային
Իրանը պատրաստել է նորարարական առաջարկներ


Իրանը «վեցնյակի» հետ բանակցությունների մեջ կմտնի նորարարական առաջարկություններով, ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Բագերին Ալմաթիում։
Թեհրանն ու «վեցյակը», որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը և Գերմանիան, պատրաստվում են այստեղ այսօր վերսկսել բանակցությունները:
Նախօրեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիդ Ջալալին կոչ էր արել գերտերություններին միջուկային զենքի չտարածման պայմանագին համապատասխան ճանաչել ուրանի հաստացման Իրանի իրավունքը:
Թեհրանը և «վեցյակը» արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, որոնցից վերջինը տեղի է ունեցել փետրվարի 26-27-ին կրկին Ալմաթիում: