Քաղաքական

«Ալիևն աշխարհի համար այլևս անընդունելի է». պատգամավորն ուզում է, որ Ալեւն ընտրվի

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Ներքաղաքական իրադարձությունները որևէ բացասական ազդեցություն չեն կարող ունենալ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի հեղինակության վրա, քանի որ միջազգային հեղինակավոր կառույցներն ու դիտորդներն արդեն դրական են գնահատել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները»,- համոզված է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը:
Նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերը նա անտրամաբանական համարեց։ Ընդդիմություն լինելը ևս կարևոր գործառույթ է և հարգանքով եմ վերաբերվում այն ընդդիմադիրներին ովքեր իրենց առաքելությունը իրականացնում են պատվով ու առողջ քաղաքական մտքով, ասաց։

Իսկ մտավախություն չի՞ առաջացնում արդյոք ապրիլի 9-ին անակնկալ գործողությունների հավանականությունը, հարցրեցինք հանրապետական պատգամավորին.

«Մենք չափից ավելի լուրջ վերաբերվեցինք, սակայն նա առաջարկները մեկը մյուսի հետևից կորցրեց և չգիտի, թե ինչ է անելու»,- պատասխանեց պատգամավորը։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համար մեշտ էլ առաջնահերթ է երկխոսության միջոցով հարցերի լուծման մոտեցումը, և «Ժառանգության» հետ երկխոսություն կլինի այն դեպքում, երբ սթափվեն ու ավելի իրատեսորեն նայեն աշխարհին, ասաց Արտակ Զաքարյանը, ում համոզմամբ այս պահին «Ժառանգության» առաջնորդը սթափ չէ և հիմնական պայքարը, նրա խոսքով, պաշտոններ ստանալու համար է։

Տարածաշրջանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից լրագրողները հետաքրքրվեցին թե ինչ տեղեշարժեր կարող են լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում։ 

«Ադրբեջանը հայտնվել է փակուղում և կարող է ցանկացած ծայրահեղ քայլի դիմել»,- ասաց։
Այս տարվա հոկտեմբերին այս երկրում նախագահական ընտրություններ են սպասվում և սեփական հանրության աչքին լավը երևալու համար, շատ վերլուծաբանների կարծիքով, Ալիևը կարող է լարվածություն առաջացնել շփման գծում, այդպիսով նաև ուշադրությունը ներքաղաքական հարցերից շեղելու համար:
Դիտարկման առնչությամբ Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ Ալիևը ձեռնտու է Հայաստանին։

«Ես կուզեմ, որ Ալիևն ընտրվի, որովհետև Ալիևն աշխարհի համար այլևս անընդունելի է»,- նկատեց հանրապետական պատգամավորը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button