Քաղաքական

Քննարկվել է Արցախ- Հեսեն հարաբերությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր  ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի եւ նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժեւորելով քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ:

Ցուցադրել ավելի
Back to top button