ԿարևորՎերլուծական

Վաշինգտոն փոստ. Ինչպես Քերին կարող է դառնա ղարաբաղյան կարգավորման բանալի

«Վաշինգտոնի համար ղարաբաղյան խնդրից ձեռքերը լվանալու միակ միջոցը այն կարգավորելն է»,- գրել է «Վաշինգթոն փոստը»։

Անցած ամիս պետքարտուղար Ջոն Քերին Հայաստանի նախագահին գրել էր, որ «մենք չենք կարող բավարարված լինել «ստատուս- քվոյով», նշում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Քերին լավ է հասկանում Ղարաբաղյան խնդրի նրբությունները։

Թերթը այստեղ հիշում է Քերիի Սենատում ծավալած հայամետ գործունեությունը՝ ավելացնելով, որ նրա նշանակման ժամանակ որոշ ադրբեջանցիներ մտավախություն ունեին, թե նա կարող է հակամարտության մի կողմին պաշտպանել։ «Ինձ թվում է, պրն. Քերին իր ընտրական օկրուգի խնդիրները թողել է թիկունքում եւ կենտրոնացել ԱՄՆ ազգային շահերի վրա»,- գրում է հոդվածագիրը։

Նրա կարծիքով՝ ամերիկյան շահերից է բխում հակամարտության կարգավորումը, որը կարող է ցանկացած պահի բորբոքվել եւ ապակայունացնել առանց այն էլ անորոշ տարածաշրջանը։

Հիշեցնելով, որ ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են, հոդվածագիրը կանգ է առնում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների վրա։

«Ռուսաստանը Հայաստանի տարածքում տեղակայում է 102- րդ ռազմաբազան 3000- ից ավելի զինծառայողներով, հարյուրավոր տանկերով եւ զրահամեքենաներով, ինչպես նաեւ ՄԻԳ ինքնաթիռներով եւ ՀՕՊ- ով։ Մոսկվայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագրով Ռուսաստանը պարտավորված է պաշտպանել Հայաստանին պատերազմի դեպքում, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության սրման դեպքում։ Մոսկվան Ադրբեջանի հետ նման հարաբերություններ չունի։ Իրականում։ այս պահին ռուսական տեխնիկան լքում է  Ադրբեջանի խոշորագույն ռադարը, ինչը կխզի խորհրդային կապերի վերջին մնացորդները»։

Հոդվածագիրը կարծում է, որ ԱՄՆ միջնորդությունը կլինի ավելի օբյեկտիվ, քան՝ Ռուսաստանինը։ Նրա խոսքով՝ պետքարտուղար Քերին ԱՄՆ համար հնարավորություն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի լավ ռազմավարություն մշակվի։

«Այս դեպքում ԱՄՆ պետքարտուղարի խորը ներգրավվածությունը կունենա նաեւ ավելի շատ արդյունք, քան Ռուսաստանի նախագահի երեսպաշտ ներկա  ջանքերը։ Պրն Քերին  կարող է այս գործի համար ամենալավ մարդը լինել»,- գրում է «Վաշինգթոն փոստը»։

Ցուցադրել ավելի
Back to top button