Քաղաքական

Մեհմանփարասթ. Տարածաշրջանի անվտանգության պահպանման հենասյունը Իրանն է

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ներկա կգտնվի ապրիլի 9-ին Հայաստանում կայանալիք նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, լրագրողներին այսօր տեղեկացրեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարասթը:
Ի դեպ՝ hունիսին էլ նախագահական ընտրություններ են սպասվում Իրանում և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ չորս տասնյակից ավելի հավանական թեկնածուներ կան և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արդյունք կգրանցվի:
Վերջինս Հայաստանում հանդիպել է արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարների հետ, այցելել է ԳԱԱ ու ԵՊՀ: Պետք է Հայաստանի ու Իրանի ԶԼՄ- ների միջև սերտացնել հարաբերությունները և հնարավորություն ընձեռել ազատ կերպով հարցազրույցներ կազմակերպել ու փոխայցելություններ իրականացնել, ասաց Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Չի շրջանցվել նաև տարածաշրջանային երկրների միջև խաղաղության ու կայունության պահպանման անհրաժեշտության հարցը:

Իրանը կողմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու երկրների միջև համագործակցության ծավալման ու երկխոսության միջոցող խնդիրների լուծմանը, Իրանի դիրքորոշումը ներկայացրեց ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարասթը։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, որ կողմ է, երբ ժողովրդի մի մասը փորձում է դերակատարություն ունենալ երկրի կառավարման գործում, սակայն եթե դա իրոք ժողովրդի մեծ մասի պահանջն է, ապա պետք է ընտրություններ անցկացվեն, ինչը պարզորոշ կերպով կտա հարցի պատասխանը։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ դա որոշ երկրների ցանկությունն է, որոնք զինամթերք են մատակարարում և նպաստում լարվածության սրմանը։

Տարծաշրջանի անվտանգության պահպանման հենասյունը Իրանն է և մենք ուշադիր հետևում ենք հարևան երկրների գործողություններինխ հստակեցրեց Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Թուրքիա Իսրայել կարծես ջերմացող հարաբերություններին անդրադառնալով էլ նշեց, որ «Թ
ուրքիայի հետ բարձր մակարդակի վրա են մեր հարաբերությունները, բայց մենք հետևում ենք զարգացումներին:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Իրանը կողմ է քաղաքական երկխոսության ճանապարհով խնդրի լուծմանը, նշեց Ռամին Մեհմանփարասթը։

Իրանի միջուկային ծրագիրն առիթ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, սակայն մենք ուրան արտադրում ենք խաղաղ նպատակներով և այն երկրները, որոնք դեմ են արտահայտվում ուրանի միջուկային ծրագրին, հենց միջուկային զենք են արտադրում, ասաց։

 

Ցուցադրել ավելի
Back to top button