Հասարակություն

Հայաստանի բնակիչների 40 տոկոսը ցանկանում է արտագաղթել

Հետխորհրդային երկրներից Հայաստանում քաղաքացիներն ամենաշատն են ցանկանում մեկնել արտերկիր բնակության, ցույց են տալիս Gallup world- ի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում անցկացրած հարցումները։

Հարցումներն իրականացվել են 2010- 12 թվականներին հետխորհրդային 12 հանրապետություններում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Միջին Ասիայի բնակիչներն ամենաքիչն են ցանկանում լքել երկիրը։

Ըստ Գելափի՝ Հայաստանում չափահաս բնակչության 40 տոկոսն է ցանկանում արտագաղթել, Մոլդովայում այդ ցուցանիշը կազմում է 32, Ուկրաինայում՝ 21, Բելառուսում՝ 17, Ղրղզստանում՝ 16, Ռուսաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում՝ 14- ական, Ղազախստանում՝ 13, Տաջիկստանում՝ 11, Թուրքմենստանում՝ 6, Ուզբեկստանում՝ 5 տոկոսը։

Ցուցադրել ավելի
Back to top button