Քաղաքական

Կոմկուսի առաջնորդը չի հավատում ընտրություններին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ ընտրություններով իրավիճակը մեր երկրում արդեն 22 տարիների ընթացքում հնարավոր չե փոխել, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը:
Արդեն 8 տարի կուսակցությունը գլխավորող 76-ամյա Ռուբեն Թովմասյանը լիովին հիասթափվել է հայաստանյան ընտրություններից, և դրա համար ունի բոլոր հիմքերը` հայ կոմունիստները ներկայացված չեն վերջին երեք գումարումների Ազգային ժողովում։

Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը ակնարկեց նաև առկա ֆինանսական խնդիրների մասին: Նա հայտնեց, որ 70 տարի երկիրը կառուցած և իշխող քաղաքական ուժն այսօր ստիպված վարձակալում է իր կուսակցական գրասենյակի տարածքը:
Ընկեր Թովմասյանը հայտնեց, որ նախորդ ընտրությունների շրջանում ընտրակաշառք բաժանողները թակել են և իր տան դուռը: Նա համոզմունք հայտնեց, որ նման այցերը կլինեն և այս անգամ։

Back to top button