Հասարակություն

«Խոսրովի անտառը» արժանացել է եվրոպական դիպլոմի

«Խոսրովի անտառ» պետական արգելոցն արժանացել է Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի։ Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով։

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ արգելոցը առաջադրվել է դիպլոմի 2011 թվականին։

2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած «Բեռնի կոնվենցիայի՚ «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի՚ փորձագետների խմբի հանդիպման ժամանակ  ներկայացվել է «Խոսրովի անտառի» վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:

Հանձնաժողովն ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին` Հերվե Լեթյերին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին  համապատասխանելու  վերաբերյալ  անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button